ՎԱՐԴԱՆ ՏԻԳՐԱՆ ՄԱԹԵՒՈՍԵԱՆ
Ես իմ կողմից աւելացնեմ՝ Հայաստանի ամբողջականութեան կորուստ: Վերոյիշեալ վերնագիրը պատկանում է հմուտ եւ շրջահայեաց մեր ազգին եւ մշակոյթին նուիրուած կամաւոր զինուոր պարոն Գուբելեանին: Ցանկանում եմ, որ իր գրիչը առաւել ստեղծագործ լինի ու անդադար հոսի:
Մեզ համար անհրաժեշտ են նման մտաւորական գրողներ՝ ազգասէր եւ գեղարուեստական կարողութիւններով: Նրա գրուածքների կառոյցը հետաքրքիր է, կարդում ես նրա առանձին դրուագները, որոնք արտայայտում են անհատականութիւնը բնորոշող գեղարուեստական պատկեր, որը շատ պարզ վկայում է հեղինակի գրագէտ լինելու իրականութիւնը, նրա երեւոյթները տեսնելու եւ դրանց մէջ եղածը ցուցադրելու մտայնութիւնը: Ես լիայոյս եմ, որ իր աշխատանքը այդ ասպարէզում շարունակական կը լինի:
Նա ամենացաւալի պարագաները, սրտաճմլիկ, բարբարոսային, անմարդկային եւ մոնղոլական տափաստանների գիշատիչ օձի ժառանգորդներին ու հետեւորդներին ներկայացնում է ճիշտ այնպէս ինչպէս կային անցեալում: Նրանց էութիւնը ստախօսութիւնն է, կեղծաւորութիւնը եւ ալան-թալանը, կողոպուտը, հողի ու ունեցուածքի բռնագրաւումը անոնց սովորական առօրեան:
Դեռ վերջերս Թուրքիայի կուսակցապետ Բահչէլին հաղորդում էր, թէ «մենք նոյն ազգն ենք», բայց նրանք վեց հարիւր տարի շրջապատում գտնուող ազգերին թելադրում էին, իշխում էին:
Հիմա օտար պետութիւնները ուզում են մեզ մասնատել-խեղճացնել: Մենք երբեք դա թոյլ չենք տայ, թող իմանայ այդ արար աշխարհը, այլ ընդհակառակը մենք հիմա ի վիճակի ենք վերականգնել մեր երբեմնի հզօրութիւնը:
Ես հոգով ու սրտով մաղթում եմ Գուբելեանին կաղնու ամրութիւն եւ երկար ստեղծագործող կեանք որպէսզի նրա մուսան միշտ արթուն լինի:
1938 թուին Սովետ պետութիւնը պատերազմով իրեն միացրեց Ֆինլանտայի հարաւային հողատարածք Կարիլիան: 1971 թուին Հաբեշստանի հիւսիս- արեւելեան մասը, որը բնակուած է մասամբ մուսուլմաններով եւ նաեւ միակ ելքն էր Հաբեշստանից դէպի ծով, անջատուեց եւ կապուեց Իրիտէայի:
Ղրիմի ինքնավար պետութիւնը, որը Ռուսաստանի կազմում էր, միացուեց Ուկրանիային: 2003ին Ինդոնիզիայի արեւելեան Թիմոր շրջանը, որի մեծամասնութիւնը քրիստոնեաներ էին, անջատուեց: 2007 թուին Սերբիայի ամենամեծ եւ բարեբար նահանգ Քոսովոն բռնի ուժով եւ ԱՄՆի հովանաւորութեամբ անջատուեց: Վերյիշեալ ոտնձգութիւններին հիմք ծառայել է 1919 թուին Վերսայլի խաղաղութեան ժողովի ժամանակ օրուայ Անգլիայի վարչապետ Լոյտ Ճորճի հետեւեալ արտայատութիւնը. «Որովհետեւ Ֆրանսիան Գերմանիայից շատ է տուժել, այժմ ներկայացրել է մաքուր, չգրուած փաստաթուղթ, որ Գերմանիան ստորագրի, որպէսզի յաղթող պետութիւնները նուաճած լինեն՝ դա Գերմանիայի համար շատ նուաստացուցիչ էր եւ անընդունելի»: Լորտ Ճորճ յայտարարեց, որ Անգլիայի պետութեան համար չկան յաւերժական թշնամիներ, ոչ յաւերժական բարեկամներ, այլ կան մշտական շահեր…
1498 թուին, Ֆրանսիայում բնակուող իտալացի ծագումով յայտնի գրող-մտաւորական-փիլիսոփայ Նիկոլօ Մաքիավելին իր օրուայ գրքում հետեւեալ նոր ձեւակերպումն էր առաջարկել, որը մինչեւ այդ համարած էին անյարիր քրիստոնէական դաւանանքին՝ «նպատակը արդարացնում է միջոցները»:
Այն օրուանից այդ ձեւակերպումով են առաջնորդւում բոլոր գերիշխող ազգերը: Դառնութեամբ ենք իմանում այդ, բայց ինչպէս ասել է ժամանակին մեր նահատակ բանաստեղծը Սիամանթօն. «Ո՛վ մարդկային արդարութիւն, թո՛ղ ես թքնեմ քո ճակատիդ…»: