ՈՒԱՇԻՆԿԹԸՆ.- Նախագահ Սերժ Սարգսեան Երկուշաբթի, 12 Ապրիլի երեկոյեան, հանդիպում մը ունեցաւ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Բիւրոյի պատուիրակութեան հետ:
ՀՅԴ պատուիրակութեան մաս կը կազմէին դոկտ. Վիգէն Յովսէփեան, Յակոբ Տէր Խաչատուրեան, Հայկ Օշական եւ ՀՅԴ Արեւելեան Ամերիկայի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Անդրանիկ Գասպարեան:

Նախագահի գրասենեակէն հրապարակուած հաղորդագրութիւնը կը յայտնէ, որ հանդիպման ընթացքին «Քննարկուել են հայապահպանութեան, հայրենիք-Սփիւռք յարաբերութիւններին եւ այդ յարաբերութիւնների ամրապնդման գործում՝ Սփիւռքի կառոյցների դերին վերաբերող հարցեր: Նախագահ Սարգսեանը յանձնախմբի անդամների հետ զրուցել է նաեւ Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների կարգաւորման գործընթացի ներկայ փուլին մասին»:
Հանդիպման ընթացքին քննարկուած են նաեւ Արցախի հիմնահարցի բանակցութեանց ներկայ փուլը, Հայաստանի հանրապետութեան եւ Արցախի համար Սփիւռքի մէջ տարուող քաղաքական եւ քարոզչական աշխատանքները, ինչպէս նաեւ Հայկական Ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործընթացը:
Նշենք, որ նոյն օրը առաւօտեան, ԱՄՆի նախկին նախագահ Ուուտրօ Ուիլսընի դամբարանին առջեւ նախագահ Սարգսեանի ելոյթէն ետք, «Արմինիըն Ուիքլի»ի խմբագիրին հարցումին պատասխանելով՝ ՀՅԴ Բիւրոյի անդամ դոկտ. Վիգէն Յովսէփեան յայտնած էր. «Մենք լսեցինք նախագահ Սերժ Սարգսեանի խօսքը, որ գլխաւորաբար յարգանքի արտայայտութիւն էր նախագահ Ուիլսընի յիշատակին, հայ ժողովուրդին հանդէպ անոր ունեցած բարեկամութեան համար: Նախագահ Ուիլսըն կը խորհրդանշէ շատ աւելին քան պարզապէս հայութեան հետ անոր բարեկամութիւնը: Ուիլսըն ճարտարապետն է «Ուիլսընեան Հայաստան»ին, որ կը ներկայացնէր անկախ Հայաստանի այն սահմանները, ուր ներառուած էին Օսմանեան կայսրութեան կողմէ բռնագրաւուած հայկական նահանգները: Մենք կը գնահատենք նախագահ Սարգսեանի խորհրդանշական այս այցելութիւնը, ինչպէս նաեւ այս առթիւ իր ունեցած ելոյթը:
«Այսուհանդերձ, այս խորհրդանշական արարքը իր իսկական իմաստը կը գտնէր եւ կ՛ունենար իր տրամաբանական շարունակութիւնը, եթէ նախագահ Սարգսեան յետ քաշէր իր ստորագրութիւնը հայ-թրքական արձանագրութիւններէն»:
Նշենք նաեւ, որ նախագահ Սարգսեանի հետ հանդիպման ընթացքին, դոկտ. Յովսէփեան նոյն այս միտքը փոխանցած է նախագահին՝ յայտնելով, որ այս գործընթացին վերաբերեալ Դաշնակցութեան մտահոգութիւնները ամբողջութեամբ կը փարատին միայն այն ատեն, երբ Հայաստան կը յայտարարէ գործընթացէն դուրս գալու իր որոշումը:
ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԵՐ
–
Կարծես թէ ամեն ինչ մշուշոտ է և անընբռնելի թէ ինչու ստորագրվեց արձանագրություները և ում շահերից էին բխում դրանք: Եթէ փորձենք վերլուծել այս ամենը առանց հաշվի առնելու իրադարձություները ապա հազիվ թէ հասնենք մի տրամաբանական արդյունքի: Հետևաբար ես կվերլուծեմ Հայ-թուրքական արձանագրություները ըստ իրադարձություների:
–
Բոլորիս հայտնի է Մարտի 1-ան դեպքերը նախագահական ընտրություներից հետո: Իմ խորհին համուզմամբ Մարտի 1-ը եղավ այս չարաբաստիկ արձանագրություների ստորագրման բուն պատճառը: Ամբողջ հարցը նա է որ ներկայիս նախագահը Մարտի 1-ով ստացավ անլիգիտիմ նախագահի կոչումը և սա սկսվեց շահարկվել միչազգային կազմակերպություների կողմից ճնշում բանեցնելով Հայաստանի նորընտրյալ նախագահի Սերժ Սարգսյանի վրա: Այսպիսով միչազգային կազմակերպություները օրինակ ԵԽ և ԱՄՆ-ն ձերք բերեցին ճնշման գործիքը որով սկսեցին ճնշել Հայաստանին հետևելով իրենց ինքնուրույն շահերը: Այս դրությունից դուրս գալու համար Սերժ Սարգսյանը սկսեց խաղալ ֆուտբոլային դիվանագիտություն որը ձեռնատու եր բոլոր կողմերին:
Այսպիսով Սերժ Սարգսյանը իր լիգիտիմության համար առաջարկեց իր ծառայությունը որն եր ստորագրել Հայ-Թուրքական արձանագրություները Ապրիլի 22-ին 2009 – թվականին, ամնիջապես Հայոց ցեղասպանության օրվա նախօրեին որը մեծ հարված հասցրեց Հայոց ցեղասպանության հետագա ճանաչմանը և ջախջախիչ հարված հասցրեց Հայ ազգի արժանապատվությանը: Սրան նաև հետևեց Հայ հասարակության որոշակի պարակտումը բաժանելով հասարակությունը մասերի:
–
Այստեղ կարևորագույն կետը նա է թէ ինչու ՍՍ-ն գնաց այս քայլին հենց Ապրիլի 22-ին Հայոց ցեղասպանության նախօրեին: Ամբողջ հարցը նա եր որ Օբաման պետք է արտասաներ Հայոց Ցեղասպանություն բառը որը խոսք եր տվել իր ընտրական արշավի ժամանակ ամերիկա-հայությանը: Այս ամսաթիվը միայն կարելի է պայմանավորել հենց այս իրողության հետ: Սա է պացուցում նայև այն փաստը որ նախքան ստորագրումը ԱՄՆ-ի փոխ նախագահը Ջո Բայդնը և տիկին Հիլրի Քլինտոնը հեռախոսազրույց են ունեցել Սերժ Սարգսյանի հետ որը անտարակույս կարելի է ասել որ ճնշումներ էին ՍՍ-ի վրա վորպեսզի նա ստորագրի այս արձանագրություներիը Ապրիլի 24-ից առաջ: Կարծում եմ որ այժմ մեզ պարզ է թէ ինչու հենց Ապրիլի 22-ին ստորագրվեց այս արձանագրություները:
Այսինքն կարելի է ասել որ ԱՄՆ-ի շահը այս արձանագրություների ստորագրման մեջ դա այն է որ Օբաման չասի ցեղասպանություն բառը ամեն Ապրիլի 24-ի իր ճառում: Հասկանալի է թէ ինչու, թուրքիան Նատոի անդամ է և իր միակ մուսուլման գործընկերը որի միջոցով կարողանում է Աղվանստանում պատերազմը շարունակել և այլն : Այս արձանագրություներում ԱՄՆ-ի ուրիշ շահ ես չեմ տեսնում: Կան կարծիքներ որ իբր թէ ԱՄՆ-ն ցանկանում է Հայ – Թուրքական սահմաները բաց տեսնել որի դեպքում Հայաստանը կթուլացնի իր կախվածությունը Ռուսաստանից որը իմ կարծիքով շատ թույլ տեսակետ է, բացատրեմ թէ ինչու: Ամբողջ հարցը նա է որ այս արձանագրություները այնպես են գրված որ իսկզբանէ նախատեսված են եղել մերժման երկու կողմերի կողմից: Այսինքն այնտեղ այնպիսի կետեր են տեղ գտել որոնք ընթարնրապես կապ չունեն դիվանագիտական հարաբերություների ստեղծման հետ: Ավելին, այս կետերը Հայությանը և Հայ պետականության համար պարզապես անթույլատրելի են: Այսինքն այս արձանագրություները Հայության կողմից բացարձակ անընդունելի է: Մյուս կողմից այս արձանագրություները ձեռնատու են Թուրքիային այնքանով որ կարող են ապահովել թուրքիայի ամբողջականության իրավական կողմը որտեղ Հայաստանը հնարավոր է ունենալ պահանջներ կապված Սեվրի պայմանագրի հետ և այլն: Այս արձանագրությամբ հողային հարցերը լուծվում են: Բայց այսքանով Թուրքիան չի բավարարվում, այն նույնպես ուզում է որ Հայաստանը գնա զիճման Արցախի հարցում ի հոգուտ Ադրբեջանի:
Այսինքն կարող ենք տեսնել որ իրականում երկու կողմերին ձեռնատու չէ այս արձանագրություները: Այսինքն ստեղծվել է մի արձանագրություն որը իսկզբանէ մեռած (նախատեսված է չվավերացվելու) է: Ամբողջ հարցը նա է թէ ինչու է այն ստեղծվել՞: Որպեսզի կարողանանք պատասխանել այս հարցին պետք է տեսնենք թէ ինչ շահեր ունեն բոլոր ներգրաված կողմերը:
–
Որոնք են Թուրքիայի շահերը այս արձանագրություների մեջ՞: Կարելի է անզեն աչքով տեսնել որ թուրքիան այսեղ ժամանակ է շահում և ճնշում գործադրում այլ երկրների վրա ասելով «չփորցեք հանկարծ ընդունել ցեղասպանությունը ձեր խորհրդարաներում: Մենք փորձում ենք հարաբերություներ ստեղծել և լուծել մեր մեջև եղած բոլոր կնճռոտ հարցերը:» Այսինքն թուրքերը այս արձանագրություները իրենց ձեռքը բռնած որպես վահանակ գոռում գոչում են որ ինչ որ պրոցես է գնում թուրքիաի և Հայաստանի միջև, մի խանագարեք: Այսինքն Թուրքիան արձանագրություները օգտագործում է որպես խոչնդոտող գործիք Հայկական ցեղասպանության համաշխարհային չանաչման դեմ:
–
Որն է կամ որոնք են Հայաստանի շահերը այս արձանագրություների մեջ՞: Իմ խորհին համուզմամբ ոչինչ չհաշված որ Հայաստանը կարող է տնտեսական գաղութացման ենթարկվել թուրքիայի կողմից: Բոլոր լուրջ տնտեսական հաշվարկները և վերլուծություները խոսում են դրա մասին: Բացի այս, Հայաստանը հրաժարվում է արևմտյան Հայաստանի մի մասից որը Հայաստանին է պատկանում Սեվրի պայմանագրով: Այսինքն բացի տնտեսական վնասից Հայաստանը կունենա հողային կորուստներ: Եվ իհարկէ Հայոց ցեղասպանության հարցը կդառնա պատմության մութ էջերից մեկը որը հավերժորեն կքնվի պատմական հանձնաժողովներում որպես հակասություներով լի մի պատմության անհասկանալի ժամանակահատված: Այսինքն Հայաստանը բացի վնասից օգուտ չունի:
–
Բնականաբար այս ամենից հետո հարց է ծագում իսկ ինչու Հայաստանի իշխանություները գնացին այս քայլին՞: Այս հարցին պատասխանելու համար նորից պետք է վերհիշենք որ Հայաստանի իշխանություները ունեն լիգիտիմության խնդիր: Նրանց այս վիճակը առայժմ ձերք է տալիս և իմ խորհին համուզմամբ ձեռք է տալու մինչև Սերժ Սարգսյանի ծառայողական ժամկետի ավարտը: Այս ամենը ավելի համուզիչ է դառնում այն բանից հետո երբ տեղի ունեցավ հանդիպումներ Սերժ Սարգսյանի, Օբամայի և Դավթողլու միջև ԱՄՆ-ում Միջուկայնի կոնֆերենսի ժամանակ որտեղ Հայաստանի ներկայացուցիչները համուզվեցին որ Թուրքիան բացարձակապես լուրջ չի վերաբերվում այս արձանագրություներին և առավելապես սահմանի բացմանը: Ավելին, Թուրքիան նույիսկ հանդգնում է խոսել նախապայմանաերի լեզվով ամեն մի հնարավորության դեպքում: Անհասկանալին այն է որ եթէ Հայաստանի իշխանություները տեսնում և հասկանում են այս ամենը ապապ ինչու՞ ետ չեն կանչում իրենց ստորագրությունը և վերջ դնում այս խայտառակ արձանագրություներին: Կարծում եմ որ միակ տրամաբանական պատասխանը կլինի այն որ Հայաստանի իշխանություներին այս դրությունը ձեռք է տալիս հնարավորություն տալով նվազեցնել ճնշումները իր լեգիտիմության հետ կապված:
–
Հետևություն.
Հայ-Թուրքական արձանագրություները ձեռնատու են երեք կողմերին ԱՄՆ, Թուրքիա և Հայաստանի իշխանություներին: Այստեղ միակ վնասվող կողմը Հայ ազգն է, Հայաստան պետությունը իր ժողովուրդով: Այս արձանագրություների կյանքի տեվողությունը հնարավոր է որ ձգձգվի մինչև Սերժ Սարգսյանի ծառայողական պարտականություների վերջը: Այս արձանագրություները գործիք է Օբամաի (ԱՄՆ,-ի) համար խուսափելով արտասանելուց Հայոց ցեղասպանություն բառը: Այն նույնպես խոչնդոտում է Հայոց ցեղասպանության ընդունումը ԱՄՆ-ի կոնգրեսի կողմից: Թուրքիայի համար այն ունի նույնանման նշանակություն որն է խոչնդոտել Հայոց ցեղասպանության համաշխարհային չանաչումը: Եվ վեջապես այս արձանագրություները գործիք է Հայաստանի իշխանության համար նվազեցնելու իր վրա եղած ճնշումները և նույնիսկ այն կարող է օգնել իրենց գալիք ընտրություների ժամանակ: Այսինքն կարելի է հաստատել Արա Պապյանի «Մոդուս վիվենդի կենտրոնի ղեկավար 13 ապրիլի 2010թ.» արտահայտած միտքը որ այս արձանագրություները «մեռած ա, թաղած չի»: Իմ կարծիքով այս արձանագրություները դեռ երկար շրջելու են ուրվականի տեսքով մեր իրականության մեջ: Եվ վերջապես այս արձանագրություները գերեզման դնելու միակ միջոցը դա, կամ իշխանություները իրենց ստորագրությունը ետ էն կանչում և հենվում են իրենց ժողովուրդի վրա կատարելով արմատական բարեփոխումներ կամ իշխանափոխություն է: