ԻԿՈՐ ՄՈՒՐԱՏԵԱՆ
Ադրբեջանական դիւերսիոն խմբաւորումները բազմիցս խախտում են փաստացի սահմանը, երբեմն նրանք բարեյաջող հեռացել են, երբեմն չէզոքացուել են: Ինչքան էլ ծանր ու ցաւալի լինի չորս երիտասարդ զինուորների կորուստը, պէտք է ասել, որ հայկական հրամանատարութիւնը այդպէս էլ չի մշակել մեր տարածքների արդիւնաւէտ պաշտպանութիւնը: Բայց ինչ եղել՝ եղել է, եւ ունի ոչ միայն ռազմա-մարտավարական, այլեւ քաղաքական նշանակութիւն: Ազերիներն իրենց համար տուեալ անբարենպաստ պահին կը ցանկանային ցոյց տալ, որ գոյութիւն ունի պատերազմի իրական վտանգ, եւ տուեալ սադրանքները համարւում են միջոցներ՝ Հայաստանին ստիպելու զիջումների: Սա ակնյայտ է, եւ այս իրավիճակում այլ բաներ որոնելը աւելորդ է, եթէ նոյնիսկ կան այլ հանգամանքներ, կապուած Թուրքիայի ցանկութեան հետ՝ շահագրգիռ կողմերին համոզել, թէ ով է տարածաշրջանում տէրը:
Եթէ Հայաստանը շարունակի բանակցութիւնը, դա կը նշանակի, որ ազերիները կարող են շարունակել իրենց տակտիկական (մարտավարական-խմբ.) հնարքները եւ այդպիսով Հայաստանին համոզել գնալ զիջումների եւ կապիտուլեացիայի: Պէտք է նկատի ունենալ, որ ազերի վերնախաւը, եւ ընդհանրապէս այդ ողջ յորդան, մեծ մասամբ համարժէք չեն, եւ ներկայում պարզապէս վստահ է իր ռազմական առաւելութեան մէջ: Ներկայիս նրանց սադրանքը, որ հայերի համար դարձաւ ողբերգական, ազերիների կողմից ընկալւում է որպէս մեծ յաղթանակ: Զարմանալի է, որ որ դա հրավառութեամբ չի նշուել Բաքւում:
Միթէ հասկանալի չէ, որ նման կերպ են ընկալում այդ իրադարձութիւնները նաեւ մեծ տէրութիւնների քաղաքական գործիչները, որոնք բաւական հեռու են ռազմական իրականութեան պատկերացումից եւ պաշտպանական հնարաւորութիւններից: Հայկական ղեկավարութիւնը չօգտուեց լիովին վայրի իրադարձութիւններից, երբ Նախիջեւանում ոչնչացուեցին պատմաճարտարապետական յուշարձանները, եւ ձեւ էին անում, թէ դա չի վերաբերում Ադրբեջանի հետ բանակցութեանը: Ներկայում անհրաժեշտ է ոչ միայն դադարեցնել բանակցութիւնը, այլեւ դուրս գալ Մինսկի խմբի շրջանակում յարաբերութիւնների ռեժիմից, որ-տեղ դա պէտք է լինի ոչ թէ ձեւական, այլ՝ լուրջ որոշման արդիւնք:
Ընդ որում, Հայաստանը պէտք է Ղարաբաղի խնդրով միջազգային գործունէութեան ֆունկցիան (դերակատարութիւնը-Խմբ.) լիովին փոխանցի Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան ղեկավարութեանը: Այդ ժամանակից, Ադրբեջանը Ղարաբաղի թեմայով բանակցութիւններ կը վարի Ռուսաստանի, ԱՄՆ, Ֆրանսիայի, Թուրքիայի, ում հետ ասես: Եթէ Հայաստանի նախագահը, լաւ ծանօթ լինելով հայկական զինուած ուժերի վիճակին, վախենում է դադարեցնել բանակցութիւնները, դա պէտք է նրա հրաժարականի հիմք լինի: Կարելի է վստահ լինել այն բանում, որ ինչպէս էլ աւարտուի սպասուող երկրորդ ղարաբաղեան պատերազմը, բանակցութիւնների արդիւնքում մենք կը կորցնենք աւելի շատ մարդկային կեանքեր ու աւելի մեծ տարածք:
«ԼՐԱԳԻՐ»
Այս վերջին լայնածաւալ խաբանարարութիւնը Ազրպէյճանի կողմէ առաջինը ըլլալով կրնայ աւելի սաստիկ և սովորական դառնալ ասկէ վերջ, այն պատճառաւ թէ, Թուրքիան պիտի պարտադրէ իր մրձակցութիւնը շրջանին մէջ` Ազերպէյճանի օգուտին։