
Մէկ տարուայ ընթացքում Թուրքիայում փոքրամասնութիւնները եւ փախստականները շարունակել են տառապել մարդու իրաւունքների խախտումներից, ատելութեան հրահրումից եւ յարձակումներից, տեղեկացնում է Stockholm center for freedom-ի զեկոյցը:
Նախագահ Էրդողանը եւ նրա գլխաւոր դաշնակից` Ազգայնական շարժում կուսակցութեան առաջնորդ Դեւլեթ Բահչելին մէկ տարուայ ընթացքում շարունակել են օգտագործել տարաձայնութիւններ առաջացնող ազգայնամոլական հռետորաբանութիւն, յատկապէս քրդերի հանդէպ` նպաստելով յանցաւորութեան աճին ատելութեան հողի վրայ:
Կառավարութիւնը քիչ ջանքեր է գործադրել դաւանանքի ազատութեան հարցերի լուծման համար, ներառեալ՝ կրօնական փոքրամասնութիւններին իրաւական լիազօրութիւնների տրամադրումը եւ վարչութեան անդամների ընտրութիւնների անցկացման թոյլտուութիւնը:
Վերջին տուեալների համաձայն, որոնք տրամադրել է ներքին գործերի նախարար Սուլէյման Սոյլուն, Թուրքիայում ապրում է ընդհանուր առմամբ 4,038,857 փախստական, ամբողջ աշխարհից: Սիրիայում երկարատեւ հակամարտութիւնից փրկուել փորձող փախստականների հանդէպ վերաբերմունքը երկրում աստիճանաբար կոշտանում է, քանի որ նրանց թիւը վերջին տասնամեակում աւելացել է:

Ինչպէս նշւում է զեկոյցում, Յուլիսին Թուրքիայի կենտրոնական մասում քրդական ընտանիքի եօթ անդամ սպաննուել է զինուած յարձակման հետեւանքով. յարձակուողները փորձել են հրդեհել նրանց տունը. դա, իրաւապաշտպանների խօսքով, ցեղապաշտական յարձակում էր:
Ոչնչացման սպառնալիքի տակ է յայտնուել նաեւ հայկական մշակութային ժառանգութիւնը:
1603ի հայկական եկեղեցին, որը գտնւում էր Թուրքիայի մշակոյթի եւ զբօսաշրջութեան նախարարութեան կողմից պահպանուողների ցուցակում, Յունուարին վերացուել է այն բանից յետոյ, երբ այն ձեռք էր բերել մասնաւոր անձը:
Մարտին, Անկարայի Ուլուս շրջանում շինարարութեան ժամանակ, վերակառուցողական նախագծի շրջանակում, քանդուել է հին հայկական գերեզմանատունը, եւ այդ տեղում յայտնաբերուել են մարդկային մասունքներ:
Հին հայկական գերեզմանատունը Թուրքիայի արեւելեան Վան նահանգում Օգոստոսին քանդել են եւ ոսկորները ցաք ու ցրիւ են արել դաշտով մէկ, ինչն առաջացրել է հայ համայնքի եւ ընդդիմադիր քաղաքական գործիչների զայրոյթը:
Հայկական բողոքական եկեղեցին Դիարբեքիր նահանգում 10 տարով տրուել է վարձակալութեան մշակոյթի եւ զբօսաշրջութեան նախարարութեանը` հանրային գրադարան օգտագործելու համար:
Սուրբ Երրորդութիւն հայկական եկեղեցին կենտրոնական Թուրքիայի Աքշեհիր շրջանում դառնալու է «Երգիծանքի համաշխարհային վարպետների տուն»` 13րդ դարի թուրք յայտնի երգիծաբան Նասրեդդին Հոջայի հայրենի քաղաքում «Երգիծանքի գիւղ» ստեղծելու նախագծի շրջանակում:
Զեկոյցում նշւում է նաեւ այն դէպքի մասին, երբ Թուրքիայի պատգամաւորը յարձակուել էր հայ պատգամաւորի վրայ` սպառնալով ցեղասպանութեամբ: Զեկոյցի հեղինակների խօսքով` թուրքական խորհրդարանի պատգամաւորը հայկական ծագում ունեցող պատգամաւոր Կարօ Փայլանին սպառնացել էր նոյն ճակատագրով, ինչին արժանացել էին նրա նախնիները, ամերիկեան վարչակազմի կողմից հայերի զանգուածային սպանութիւններն Օսմանեան կայսրութիւնում «ցեղասպանութիւն» ճանաչելու բանակռիւների ընթացքին:
«ՆԻՈՒԶ»
Above printed news, reporting Armenian Heritage monuments loss,
neglect to lost, Appropriations, IS EVIDENT CONTINUATION OF
GENOCIDE IN WESTERN ARMENIA, TURKEY DISGUISED AS DOCILE,
EVOLVE- ACTUALLY A BLACK SCORPION- , SUDDENLY, ACCEPTS TO
START BORDER OPENING TALKS WITH ARMENIA. WITH SOFT TALK,
ENTER ARMENIA STEALTHY, FROM BACKDOOR,>>TO OCCUPY ALL<>>AS LONG AS WE ARE STILL WEAK POLITICALLY, ECONOMICALLY,
DEFENSE AND PSYCHOLOGICALLY TO ACCEPT THEM AS “DOCILE”
NEIGHBOR<<<; SPEAK ON EQUAL LEVEL. NOT BEFORE,OTHERWISE
ALL COULD SWALLOWED BY THEM; THIS IS CONSIDERED BY MOST
PATRIOTS AS *HIGH RED ALERT*, VERY DANGEROUS !!!!.